«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
10.12.2013 | 00:28

... թե հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ, Հովիկ Աբրահամյանի հանգույն, ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենք այդպես էլ վարչապետ չդարձան: Ընդ որում, նրանց թիվն այնքան էլ քիչ չէ: ՈՒ այս օրերին ռուսաստանյան իրենց բարձրաստիճան հովանավորների միջոցով` մեկը Նարիշկինի, մյուսը` Իվանովի, երրորդը` Շոյգուի, չորրորդը` անձամբ «дорогой» Վլադիմիր Վլադիմիրովիչի միջոցով փորձում են սայլը տեղից շարժել: Ինչը, ըստ լավատեղյակների, անհնար է, որովհետև այդ հարցում Սերժ Սարգսյանին նույն Ռուսաստանը քարտ-բլանշ է տվել:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ